Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ալիևի օգնականը համարում է, որ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ

Ալիևի օգնականը համարում է, որ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ
03.01.2026 | 14:26

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Վաշինգտոն թայմսին» հայտնել է, որ իրենք խաղաղություն են կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։ Դրանով Ալիևի օգնականը փաստել է. որ Ադրբեջանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համարում է ոչ լեգիտիմ, հայ ժողովրդի օրինական շահերը չարտահայտող, այլապես Հաջիևը հայ ժողովուրդը կառավարությունից առանձին չէր նշի։ 2021-ի նախընտրական խոստումները դրժած, այժմ մոտ 15 տոկոս վարկանիշ ունեցող իշխանությունը չի կարող լեգիտիմ իշխանություն համարվել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3088

Մեկնաբանություններ